Անդրիաս Ղուկասյանը 1994թ էլ էր նստած (տեսանյութ)
Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն որպես ՀՀ ակտիվ քաղաքացի իրեն դրսեւորել է դերեւս 1994թ-ին:
Նա այն շարքային քաղաքացիներից մեկ էր, ով փողոց դուրս եկավ նստացույցի՝ ի պաշտպանություն դաշնակցության թերթերի, որոնք փակվեցին գործող իշխանությունների հրահանգով:
«Ես համարում էի, որ այդ պահի դրությամբ, պետության գործողությունները օրինական չէին», - ասում է պարոն Ղուկասյանը:
Նա ցավով է հիշում այդ նստացույցի հանգուցալուծումը: Մի քանի օր հետո բողոքողները նահանջեցին:
«Այն ժամանակ ես չէի ղեկավարում պայքարը, ես ընդամենը զորակցում էի, ինձանից չէր կախված այդ որոշումը»,- հիշում է Անդրիաս Ղուկասյանը:
Այսօր ՀՀ նախագահի թեկնածուի հայատարած հացադուլի հանգուցալուծումը կախված է միան նրանից եւ նա կասկած չունի, որ արձանագրելու է իր ցանկալի արդյունքը: Չի նահանջելու եւ վստահ է, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի են ունենալու ազատ , արդար եւ ամանակարեւորը՝ մրցակցային ընտրությունները:
Հիշեցնեք, Անդրիաս Ղուկասյանը իր հացադուլով ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել որպես նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը եւ հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար: