Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Ենոքյանը երկրորդ գիրքն է գրել

Հասարակություն
b2995bc52fd0807666c6bef65cce8773

«Սա կինո չէ»,- այսպես է կոչվում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ գիրքը, որը ընթերցողի դատին կհանձնվի մարտ ամսին։

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց գրքի խմբագիր, ցմահ դատապարտյալների հարցերով  զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեժլումյանը, գիրքը սկսում է սիրո մասին ստեղծագործությամբ.«Եթե երեք բառով բնութագրենք, գիրքը սիրո հավատի եւ պայքարի մասին է»։

Գրքում ներառված ստեղծագործությունները հայերեն եւ ռուսերեն են։

Մհեր Ենոքյանը անդրադարձել է նաեւ իր երկրորդ փախուստին, ինչպես է դա կատարվել, ինչպես է հայտնվել ազատության մեջ, ինչպես է կրկին ձերբակալվել եւ ինչպես է տեղի ունեցել հարցաքննությունը։

Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթով Մհեր Ենոքյանը հոգալու է իր ուսման վարձը։ Նա ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 17 տարի առաջ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ համակուրսեցուն սպանելու համար։ Սակայն այս տարիների ընթացքում նա շարունակում է պնդել, որ անմեղ է եւ պայքարում է ազատության մեջ հայտնվելու համար։