A
A
Հարցաքննում են Պարույր Հայրիկյանին
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության աշխատակիցները այս պահին հիվանադանոցում հարցաքննում են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է նախագահի թեկնածուի քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը: «Երկու հոգով են եկել եւ հարցաքննում են»,- ասել է Վրեժ Զատիկյանը:
Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին, ժամը 23:30-ի սահմաններում՝ մայրաքաղաքի Տպագրիչների փողոցում, երբ նախագահի թեկնածուն տուն վերադառնալիս է եղել: