Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիներն օգնեցին «քարոզիչներին»

Քաղաքականություն
66d8e5cb6093382db59635681ab79b29

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Կոտայքի մարզի նախընտրական խմբի կամավորները երեկ Բուժական գյուղում ձնամրրիկի գերի են դարձել։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Գազել» մակնիշի մեքենայով գյուղ գնացած 8 կամավորներին օգնության են հասել բուժականցիները՝ գյուղապետի գլխավորությամբ։

Այդ մասին «Ա1+»-ին պատմեց կամավորական խմբի ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը։ Նա փոխանցեց,որ բուժականցիները հայտնել են, որ իրենց գյուղ նախագահի թեկնածուներից որեւէ մեկը դեռ չի եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրել են իրենց համայնք։