Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեկնեց Թբիլիսի
Հայաստանի ձյուդոյի հավաքականը այսօր մեկնեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ փետրվարի 2-3-ը կանցկացվի ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մերոնք հանդես կգան բոլոր քաշային կարգերում: Մինչեւ 60 կգ ձյուդոյիստների մրցումներում հանդես կգան Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը եւ Գրիգոր Իվանյանը:
Մնացած քաշերում ելույթ կունենան Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Արսեն Բաղդասարյանը (66 կգ), Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը, Մհեր Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը, Կարեն Ջանոյանը (81 կգ), Ռաֆայել Դավթյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+100 կգ):
Վնասվածքի պատճառով առաջնությունը բաց կթողեն Արտյոմ Բաղդասարյանը, Գոռ Հարությունյանը եւ Սուրեն Գառնիկյանը:
Փետրվարի 2-ին տատամի կմտնեն մեր 60, 66 եւ 73 կգ քաշային ձյուդոյիստները, փետրվարի 3-ին` մյուս մասնակիցները: