Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավին քիչ ժամանակ է հատկացվել (տեսանյութ)

Քաղաքականություն
e23fa71a326a878f3ee1d273d54e7ef2

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի համար նախատեսված 28 օրը բավարար չի համարում: Այսօր նման հայտարարությամբ պարոն Հովհաննիսյանը հանդես եկավ ֆեյսբուքահայերի հետ հանդիպմանը:

«Ընտրությունը նոր սահմանադրորեն պետք է որոշվի, ոչ թե նախագահի հրաժարականով: Չնայած, որ մենք չենք ուզում մեր ժողովրդին շատ ծանրաբեռնել, սակայն կարծում եմ, որպեսզի բոլոր թեկնածուները կարողանան այցելել Հայաստանի բոլոր գյուղերն ու բնակավայրերը, ապա 28 օրը քիչ է քարոզարշավի համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, նախագահի թեկնածուները պետք է գոնե 2-3 ամիս ժամանակ ունենան, այն էլ նորմալ եղանակային պայմաններում, որպեսզի կարողանան Հայաստանի ողջ տարածքում լինել: