A
A
ԱՆ. Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է
Առողջապահության նախարարի Դերենիկ Դումանյանին ամբողջ գիշեր ժամանակ առ ժամանակ տեղեկացրել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակի մասին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության շնորհիվ ԱԻՄ առաջնորդի մոտ գիշերը վիճակի վատթարացում չի արձանագրվել։
Ինչպես երեկ, այսօր էլ Դերենիկ Դումանյանն այսօր առավոտյան կրկին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Առավոտյան ևս Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության, կայուն։ Մասնագետներն այս պահին նրան վիրահատում են։