Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամյանը Սարգսյանին փոխանցել է լուրը (տեսանյութ)

Քաղաքականություն
a9d1101400d2db3b0f0d4f410489b914

Մինչ ստոմատոլոգ ատամնաբույժները անընդմեջ ցույցեր են անում` բողոքելով արտոնագրային վճարների փոփոխություններից, որոնց հետևանքով շատերը դառնում են գործազուրկ, մի խումբ բժիշկներ՝ հանձինս «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի՝ որոշել են 2013թ. նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին:

Այս մասին բժիշկները հայտարարեցին րոպեներ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: «Բոլորս դեպի ապահով Հայաստան»,- իրենց հայտարարությունը եզրափակեցին բժիշկները:

Հովիկ Աբրահամյանը, ով նաև Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, իր խոսքում ասաց, որ արդեն իսկ փոխանցել է Սերժ Սարգսյանին այս լուրը:

Հետաքրքիր է, որ ԱԺ նախագահը Սերժ Սարգսյանին դեռևս բժիշկների հետ հանդիպումից և վերջիններից հայտարարությունից առաջ էր տեղեկացրել։