A
A
Հայտնի դարձան Հայաստանի մրցակիցները
ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ 2015 թ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Ըստ դրա արդյունքների Հայաստանը հայտնվել է ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի այդ տարիքային հավաքականները:
Ընտրական փուլը կմեկնարկի այս տարվա մարտի 22-ին, իսկ կավարտվի 2014 թ սեպտեմբերին: Խմբերի հաղթողները, ինչպես նաեւ 2-րդ տեղերը գրաված թիմերից 4 լավագույնները կմտնեն հաջորդ փուլ, որտեղ անցումային խաղերի օգնությամբ կվիճակեն գլխավոր մրցաշարի 7 ուղեգրերը:
Հավելենք, որ 2015 թ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը եզրափակիչ փուլը տեղի կունենա Չեխիայում: