Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 մեդալ Դանիայից

Սպորտ
1979d388882dc5ca7023c47383ef9be0

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը հաջողությամբ է մասնակցել Դանիայում անցկացվող ''A'' կարգի միջազգային մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեր ըմբիշները յոթ մեդալ են նվաճել եւ թիմային հաշվով առաջին տեղն են գրավել: Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը եւ Արթուր Ալեքսանյանը հաղթել են իրենց քաշային կարգերում, Տիգրան Թորոսյանն ու Սարգիս Տոնոյանը գրավել են 2-րդ, իսկ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը` 3-րդ տեղեր:

Մրցաշարին մասնակցել են նաեւ Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի հավաքական թիմերը:

Այժմ մեր ընտրանին հանգստանում է, իսկ փետրվարի 3-ից Երեւանում կսկսի անցկացնել այս տարվա 2-րդ ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 24 ըմբիշ: