Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հայացք, եւ...156 ընտրող վաղուց արտերկրում է

Քաղաքականություն
1796433e6c18459d8bcd1e1b877ac547

Շվեդիայում բնակվող գրող Վահե Ավետյանն այսօր այցելել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժինը (http://www.elections.am/votersreg/), որտեղ ստուգել է իր և արտասահմանում ապրող բարեկամների և ազգականների անուների առկայությունը ընտրական ցուցակներում:

«Ես, իմ ամբողջ ընտանիքը, արտասահմանում ապրող իմ բոլոր մոտ բարեկամներն ու ազգականներն առանց բացառության, թվով 156 մարդ, գրանցված են ընտրական ցուցակներում, որպես Հայաստանում ներկա ընտրող»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Վահե Ավետյանը։

«Խնդրում եմ սփյուռքում ապրող Հայաստանի Հանրապետության բոլոր համաքաղաքացիներիս այցելել կայքը, ստուգել իրենց անունների առկայությունը այդ ցուցակներում, հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղյակ պահել այդ մասին նախագահի թեկնածուներին, հրապարակելով նրանց ուղարկված նամակները ՖԲ-ում, լուրը չբարձրաձայնող թեկնածուներին հետագայում պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ, ձեր անտարբերությունը մեր հայրենիքում ընթացող ընտրությունների նկատմամբ տարբեր չի լինի սեփական քվեն մանրադրամով վաճառողների անբարոյականությունից»,- գրել Վահե Ավետյանը՝ ստորագրելով
այսպես` Հայաստանի Հանրապետության 2008, 2013 թթ նախագահի վտարանդի թեկնածու։