A
A
Չեխիան վերադարձնում է Թոմաշ Ռոսիցկուն
2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին փետրվարի 6-ին ընկերական խաղ կանցկացնի Թուրքիայի ազգային թիմի հետ:
Չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը այդ հանդիպմանը պատրաստվելու համար հրավիրել է ընդամենը 19 ֆուտբոլիստ: Դրանց թվում է նաեւ Լոնդոնի «Արսենալի» փորձառու կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին, որը «Եվրո-2012»-ում վնասվածք ստանալուց հետո այլեւս չէր հրավիրվել հավաքական:
Հիշեցնենք, որ 2014 թ աշխարհի առաջնության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին, Երեւանում: