Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե կեղծարար եք, ապա գնացեք

Քաղաքականություն
681a55c8f94eb8db6da60b0130860ce3

ԿԸՀ-ում չպետք է լինեն կեղծարարներ, իսկ կեղծարարներն էլ պետք է ազատեն իրենց աշխատասենյակները։

Այսօր նմանատիպ պահանջով ԿԸՀ-ի դիմաց էին հավաքվել մի խումբ մարդիկ;

«Պետական կառույցը չպետք է խաղալիք դառնա քաղաքական ուժերի ձեռքում, այսինքն՝ այն պետական կառույցը, որը վերահսկում է ընտրությունները»,-նշեց Կարեն Շիկոնյանը։

Իսկ ծրագրավորող Արթուր Ղազարյանն էլ ավելացրեց, որ ԿԸՀ-ն պետական կառույց է եւ այս պահին պետք է ազատվի կեղծարարներից։

Ըստ փորձագետ Սարո Սարոյանի՝ ԿԸՀ-ում առաջին հերթին պետք է գործեն օրենքները, մասնավորապես ՀՀ Սահմանադրությունը։ «Մենք գիտենք, որ տարիներ շարունակ անընդհատ կեղծիքներ են կատարվել եւ ԿԸՀ-ն դակել է այդ կեղծիքները»,- ասաց փորձագետը։

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ փետրվարի 18-ի ընտրություններից առաջ հավասար պայմաններ չեն ստեղծվել եւ ընտրություններում մրցակցություն չկա եւ իշխող կուսակցության թեկնածուին տրված է ավելի մեծ հնարավորություններ։

Նրանք ընտրողներին ցանկանում էին եւս մեկ անգամ հիշեցնել, որ ընտրությունները կեղծվում են, որպեսզի որոշ անձինք վերարտադրվեն; իսկ ընտրողներն էլ իրենց նախընտրած թեկնածուներից պահանջեն, որ չմտնեն այդ խաղի մեջ եւ պայքարեն միասին։

«Դա ընտրապայքար չէ, ընտրություններ չկան, ընտրապայքար գոյություն չունի, ես զարմանում եմ, որ թեկնածուները գիտակցելով գնում են այդ ընտրությանը»,- ավելացրեց Կարեն Հարությունյանը։