Անտուն բնակիչները` հացադուլավորի կողքին
Հացադուլ հայտարարած` ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի բացառվում երկուշաբթի օրվանից բազմաթիվ հյուրեր ունենա:
Ընդ որում` ոչ թե ժամանակավոր, այլ մշտական: Կառուցապատողների պատճառող անտուն դարձած մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են ԳԱԱ շենքի մոտ, Անդրիաս Ղուկասյանի կողքին նստացույց սկսել:
Որտեղ նախագահի անտուն թեկնածու, այնտեղ անտուն բնակիչներ,- Ա1+-ին ասաց նստացույց անել պատրաստվող բնակիչներից Սոնա Մաղաքյանը:
Ի դեպ, այսօր երկու տասնյակ բնակիչներ եկել էին ՀՀԿ Կենտրոնի գրասենյակի մոտ; Նրանց տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պետք է գար այնտեղ: Նա, սակայն , նախընտրական այցով Տավուշի մարզում էր:
Բյուզանդի, Եկմալյանի, Արամի փողոցների՝ իրացման գոտու նախկին բնակիչները արդեն մի քանի անգամ դիմել են Սերժ Սարգսյանին, բայց անօգուտ:
Նրանք պետք է բնակարան ստանային Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույցում, սակայն 172 բնակարանների համար իրականացվել են 700-ից ավելի գործարքներ։
Կառուցապատողը մի բնակարանը վաճառել է մի քանի հոգու;