Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ դեմ է պայքարը

Քաղաքականություն
64168beffa3b84c3a342f9facfc1c09e

ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այս ընթացքում պայքար է մղում եւ իշխանությունների եւ կեղծ ընդդիմության դեմ. կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ նրա` որոշ քաղաքական ուժեր պասիվության կոչ են անում եւ բառացի կրկնում նույն իշխանության թեզը։

Իսկ ամբողջ գործընթացը, ըստ նրա միայն մեկ նպատակ է հետապնդում. «Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին միասին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է»։

Պարոն Մարտիրոսյանը այսօր մասնակցում էր «Ընտրություններ 2013» խորագրով սեմինար-քննարկմանը։

Ըստ նրա՝ իշխանությունները արդեն օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրսները։ Իսկ այդ գործին, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի լծվել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը. «Գայանե Սողոմոնյանը դպրոցներից մեկում, եթե չեմ սխալվում 27 միջնակարգ դպրոցում հավաքել է տնօրեններին եւ արդեն ինստրուկտաժը սկսել է նախագահի ընտրությունների հետ կապված»,- նշեց պարոն Մարտիրոսյանը։

Քաղաքագետ Էդգար Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ երբեք էլ ընդդիմության եւ իշխանության համար հավասար պայմաններ չեն ստեղծվի։

Անդրադառնալով միջազգային դիտորդների նկատմամբ քաղաքացիների անվստահությանը՝ վերջինս նշեց, որ դիտորդները բավականին օբյեկտիվ գնահատականներ են տալիս, սակայն գործող իշխանությունները հիմք են ընդունում զեկույցի միայն այն հատվածը, որտեղ ընդհանուր գնահատական է տրվում։
Այդ զեկույցն էլ հրապարկվում է ընտրության հենց հաջորդ օրը։