A
A
Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը
Հունվարի 26-29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվող «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակներ» սամբոյի միջազգային մրցաշարում, որը միաժամանակ աշխարհի գավաթի խաղարկության փուլ է, Հայաստանը կներկայացնեն արցախցի 6 սամբիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը:
Նրանք են Նարեկ Պետրոսյանը (62 կգ քաշային կարգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Արմեն Ադամյանը (74 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Տիգրան Համբարձումյանը (100 կգ):