A
A
Չախալյանը ազատ արձակվեց
Վրացահայ քաղաքական եւ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը ազատության մեջ է։
Ինչպես Վրաստանից «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, րոպեներ առաջ նա ազատ արձակվեց։
Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվեց նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա:
Վահագն Չախալյանը ձերբակալվել է դեռ 2008-ին, իսկ 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: