Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ջախջախեց մրցակցին

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի 10-րդ տուրում գերազանց խաղաց մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Չինացի գրոսմայստեր Վան Հաոյի հետ պարտիան նա շատ վստահ անցկացրեց, միջնախաղում երկու զինվոր շահեց, ապա անցողիկ զինվորի օգնությամբ մրցակցին ստիպեց 38-րդ քայլին վայր դնել զենքերը:

Լեւոն Արոնյանը վաստակած միավորների քանակը հասցրեց 6,5-ի եւ հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Վիշվանաթան Անանդին, որը այս տուրում ոչ-ոքի խաղաց: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը այժմ խաղում է հոլանդացի Էրվին Լ՝Ամինի հետ:

Բ խմբի մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Մովսեսյանը այս տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Նա վաստակեց 7 միավոր եւ շարունակում է զբաղեցնել առաջին տեղը: