Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Սոս Գիմիշյանն է Կոնգրեսը...»

Քաղաքականություն
f2108bcbd7e4e829282ddf6da5d589ee

Հայ Ազգային Կոնգրեսը չունի մեխանիզմներ, որոնց շնորհիվ քաղխորհրդից կարող է հեռացնել Պետրոս Մակեյանին եւ Սոս Գիմիշյանին,-այսօր «Ա1+»-ին տեղեկացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Այնուամենայնիվ, ճիշտը, ըստ տիկին Սարգսյանի, նրանց հետ աշխատանքը շարունակելն է, որովհետեւ, «միգուցե եւ իրենց հոգու խորքում իրենք ազնիվ են»։

ՀԱԿ պատգամավորը չի բացառում, որ այսուհետեւ եւս կլինեն Կոնգրեսի շարքերը լքողներ, հատկապես նրանք, «որոնք կարծում են, որ Կոնգրեսն իրենք են»։ «Եթե Սոս Գիմիշյանն է Կոնգրեսը, ես դա ընդունում եմ, նա մեզանից մեկն է, ապա մեզանից յուրաքանչյուրը նույնպես Կոնգրես է եւ մենք մեծամասնություն ենք եւ մեծամասնության կարծիքը պետք է ընդունելի եւ հարգելի լինի»,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը։