Հրանտ Բագրատյան.«Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել» (տեսանյութ)
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղից:
Ինչպես գյուղից հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը` նսա գյուղացիներին ներկայացրեց իր` «100 քայլ» տնտեսական ծրագիրը:
Գյուղացիները պարոն Բագրատյանին ունեին բազմաթիվ հարցեր` կապված գազի գնի, հողի հարկի, բանկերի վարկավորման եւ ավանդների մասին: Հրանտ Բագրատյանը հանգամանորեն փորձում էր պատասխանել բոլոր հարցերին;
Այն հարցին, թե ինչու է նա ՀԱԿ-ից դուրս եկել, նա պատասխանեց. «Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել, ուղղակի մարդիկ կան, որ կարծում են, թե չպետք է առաջադրվել: Ես այդպես չեմ կարծում. եթե անգամ իմանամ, որ 100 տոկոս կեղծված են ընտրությունները, պայքարելու եմ»:
Հրանտ Բագրատյանը հրաժեշտ տվեց գյուղացիներին` ասելով, որ սա վերջին հանդիպումը չէ նրանց հետ. «Ձնագնդիկը մեծանալու է»: