«Արցախյան օրագիր»-ը՝ նաև թուրքերենով
Երևանում լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը թուրքերենով: Հեղինակի այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է յոթ հրատարակություն, այդ թվում՝ արևելահայերեն, արևմտահայերեն (մեսրոպյան ուղղագրությամբ), ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներով:
Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը: Թուրքերեն հատորի առաջին շնորհանդեսը կկայանա հունվարի 22-ին՝ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում՝ մասնակցությամբ թուրք հայտնի հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Ռառաքօլուի:
«Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը հետաքրքրություն է առաջացրել նաև թուրք հրատարակիչների շրջանում: Սպասվում է, որ այն առաջիկայում կունենա թուրքերենով երկրորդ հրատարակություն Ստամբուլում: