Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Սեդրակյանը պարզաբանում կտա

Քաղաքականություն
b34aa57b10fbc48c6e3d0ce3ad45cdf3

Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը փետրվարի 1-ի դռնփակ նիստում քննարկելու է 2012թ.-ի դեկտեմբերի 7-ից իր վարույթում գտնվող` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը և կայացնելու է որոշում:

Հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե` ոչ:
Որոշում կայացնելու նպատակով հանձնաժողովը մինչ այդ` հունվարի 21-ից մինչև 25-ը կգումարի նիստեր` պարզաբանումներ լսելու այն պատգամավորներից, ում վերաբերվում է դիմումը:

Հունվարի 25-ի նիստի օրակարգում են նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դիմումի վերաբերյալ պարզաբանումները:

2012թ.-ի դեկտեմբերի 28-ից վարույթ վերցված այս դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելուն:

Էթիկայի հանձնաժողովի հունվարի 30-ի նիստում նախատեսված է լսել պարզաբանումներ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի վերաբերյալ: 2012թ.-ի դեկտեմբերի 21-ից վարույթ վերցված այս դիմումով ՀԿ-ն խնդրել էր քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը:

«Փաստինֆո»