A
A
Րաֆֆի Հովհաննիսյանը բանավեճի հրավիրեց
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավը սկսելու է հունվարի 21-ին, ժամը 12-ին Ազատության հրապարակի շրջակայքից։
Կիրակի օրը տեղի է ունենալու թեկնածուի կենտրոնական շտաբի նիստ։
Նախագահի թեկնածուն հավաստիացրեց, որ յուրաքանչյուր մարդ կունենա իրեն սպասարկող շտաբը և ինհքը վստահված անձինք կունենա բոլոր շտաբերում։
Պարոն Հովհաննիսյանն այսօր հրապարակային և բացօթյա բանավեճի հրավիրեց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին.« Դա կարող է լինել Ազատության հրապարակում կամ հեռուստատեսությամբ»,-նշեց նա։