A
A
ՀԺԿ-ն կմնա ՀԱԿ-ում
«ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս չի գա»,-այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա այսօր առավոտյան է խոսել վիրահատության նպատակով Գերմանիայում գտնվող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, որը հերքել է մամուլի տեղեկությունները, թե ինքն ուզում է ՀԱԿ-ից դուրս բերել իր կուսակցությունը:
Պարոն Հարությունյանը հերքեց նաեւ մամուլում տեղ գտած մեկ այլ տեղեկություն, ըստ որի Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան: «Պարոն Դեմիրճյանը Գերմանիայում է եւ Հայաստան կվերադառնա հունվարի 20-ից հետո»,-ասաց Գրիգոր Հարությունյանը: