A
A
«Փյունիկը» գլխավոր մարզիչ նշանակեց
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ռաֆայել Նազարյանը մինչ այդ գլխավորում էր Երեւանի «Բանանցը», որը Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո զբաղեցնում է նախավերջին` 7-րդ տեղը: Վերջինիս ղեկավարությունը օրերս հրաժարվել է մասնագետի ծառայություններից:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի պաշտոնակությունից հետո այդ պարտականությունները կատարում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: