Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն փոխում է իմիջը

Սպորտ
4424561da632a9bd8b8179001d467f9f

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը` www.ffa.am-ը, այսօրվանից համացանցում է թեստային տարբերակով:

Ինչպես նշում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ֆեդերացիայի նոր կայքը նոր տեխնոլոգիական լուծումներով բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիա համակարգ է:

«Մենք շտապել ենք այն ձեզ ներկայացնել` նպատակ ունենալով ընթացքում, մինչեւ թեստային տարբերակից անցումը հիմնական տարբերակին` լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները: Կարող եք գրել մեզ [email protected] հասցեով` subject-ում հատուկ նշելով, որ այն վերաբերվում է ՀՖՖ նոր կայքին:

Բազմաթիվ էջեր այսօր դեռ համալրման փուլում են, անընդհատ, ամեն րոպե կլինեն նոր համալրումներ, ավարտուն էջեր, նոր տեղեկատվական եւ այլ հղումներ: Ձեր բոլոր դիտողությունները, առաջարկությունները հանգամանորեն կքննարկվեն, բոլոր խելամիտները կօգտագործվեն նոր կայքի համալրման ընթացքում» - նշված է նոր կայքում: