Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստանա՞ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն (տեսանյութ)

Քաղաքականություն
3f553fb8e2e7693895aedaa5a1a2108a

Փետրվարի 18-ի ընտրությունները բոյկոտելու ՀԱԿ-ի որոշումը Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ողջունում է; Միաժամանակ գտնում է , որ չպետք ձեռքերը ծալած նստել;

« Ոչ միայն չպետք է մասնակցել, արհամարհել Սերժին, այլ նոր պրոցես պետք է սկսել, նոր քաղաքական դաշտ պետք է ձեւավորել, որտեղ ծնվելու է մեր ապագա պետությունը»,- այսօր «Ա1+»-ին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը;

Նրա խոսքերով` 2008 թ մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ ուժ չպետք է մասնակցի ընտրություններին. «Մինչեւ մարտի 1-ն էլ կեղծվում էր եւ կարծում եմ, որ մարտի 1-ը վերջնագիծն էր»;

Իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերին Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում հնարավորինս արագ լքել Սերժ Սարգսյանի կողմից վերահսկելի դաշտը;
«Սերժ Սարգսյանը եւ իր էպոսագետը, շատ գեղեցիկ կլիներ, այդպիսի ընտրությամբ նշանակվեր Սերժ Սարգսյանը»,- ավելացրեց պարոն Սեֆիլյանը;

Միաժամանակ նա կիսում է այն տեսակետը, թե առաջիկա ընտրությունները աննախադեպ են լինելու: Այն առումով, որ ընթանալու են առանց լարվածության, քանի որ ժողովուրդը շատ պասիվ է լինելու;Նա ընտրողներին խորհուրդ է տալիս չհիասթափվել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ.
«Մեր երկրի ապագան այս քաղաքական էլիտայից կախված չէ եւ նոր ընտրախավը ձեւավորման ընթացքի մեջ է, որի մեծամասնությունը լինելու են երիտասարդներ»;

Անդրադառնալով իրեն Հայաստանի քաղաքացիություն չտալուն, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը վստահեցրեց, թե ուշ թե շուտ պաշտոնապես դառնալու է ՀՀ քաղաքացի, ինչպես Սարգիս Հացպանյանը;
1991թ. ՀՀ-ում մշտապես բնակվող Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 3 անգամ դիմել է ներկայիս իշխանություններին, սակայն մերժում ստացել՝ առանց հիմնավոր պատճառաբանության: