Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն սահմանեց ժամանակացույցը

Քաղաքականություն
02abcf75e062aaf209976ce38d80aba4

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում վիճակահանությամբ որոշեց այս տարի նախագահական ընտրություններին թեկնածուներին հանրային հեռուսատեսությամբ և ռադիոյով հատկացվող անվճար եթերաժամի կարգը ու թեկնածուների տրվող եթերաժամի հերթականությունը:

Ըստ այդմ, հեռուստատեսությամբ քարոզարշավը հունվարի 21-ին` ժամը 18.00-ին կսկսի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

ԿԸՀ-ն սահմանեց. թեկնածուներին անվճար կտրվի մինչև երեք րոպե, իսկ վճարովի մինչև 4 րոպե եթերաժամ։

Նիստի ընթացքում «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան առաջարկ ներկայացրեց եթերի տրամադրման ժամանակացույցը ժամը 18.00-ից տեղափոխել ժամը 19.00-ն` հիմնավորելով, որ ժամը 18.00-ին մարդիկ դեռ գտնվում են աշխատավայրից տուն վերադառնալու ճանապարհին: Արմեն Մարտիոսյանի առաջարկը մերժվեց, հիմնավորmamb, որ ժամանակացույցը սահմանվել է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների համապատասախան հանձնաժողովների հետ համաձայնեցնելով։