Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

44-րդը դիմակայությունը

Սպորտ
9162d72d40a8043236f3fa1f4dd71348

Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի 4-րդ տուրում կենտրոնական է համարվում Լեւոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ մրցախաղը:

Մեր շախմատիստը չնայած երեք ոչ-ոքի է խաղացել, սակայն նրա 1-ին եւ 2-րդ պարտիաները ճանաչվել են ամենադիտարժանները մրցաշարում: Աշխարհի գործող չեմպիոնը ավելի վստահ է մեկնարկել մրցաշարում, տարել է մեկ հաղթանակ, իսկ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի:

Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը ընդհանուր առմամբ հանդիպել են 43 անգամ: Առայժմ առավելությունը մեր շախմատիստի կողմն է, որը տարել է 10 հաղթանակ, 6-ում պարտություն է կրել, իսկ 27 պարտիա ավարտել է ոչ-ոքի: 2012 թվականին կողմերը երեք անգամ են մրցել, եւ երեքում էլ խաղաղ դաշն են կնքել:

Ըստ բուքմեյքերական գրասենյակների այսօրվա մրցամարտի ֆավորիտը Լեւոն Արոնյանն է, որի հաղթելու հնարավորությունը մոտ 3 անգամ բարձր է հնդիկ շախմատիստի հնարավորությունից, սակայն դրանք ավելի ծատ հավատում են ոչ-ոքի արդյունքին: