Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մուկուչյանը նամակ կստանա (տեսանյութ)

Քաղաքականություն
e1d72744757a13cb588793ad542e1f4d

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից տեղեկություն է պահանջում: Պարոն Մուկուչյանին ուղղված նամակում նախագահի թեկնածուն պահանջում է աջակցել ընտրությունների օրինականությանը եւ հրապարակել ընտրության իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների բոլոր տվյալները՝ քանիսն են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, քանիսն ունեն քաղաքացիություն, սակայն չեն բնակվում Հայաստանումև այլն:

«Եթե մենք տեղեկություններ ստանանք, որ զինվորներին պարտադրում են քվեարկել հօգուտ գլխավոր հրամանատարի եւ այդ տվյալները հավաստի լինեն, ուրեմն 100.000 մարդու քվե կհանենք նրա ձայներ»,- ասաց նա։

Նախագահի թեկնածուի կարծիքով նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ
ընդդիմադիր դաշտը պայքար տանելու հնարավորություն չունի :

Նախագահի թեկնածուն նաեւ վստահ չէ, թե որ հասարակությունը դուրս կգա անհուսության թմբիրից; Իսկ իր խնդիրը համարում իրավաչափ ընտրությունների անցկացմանը նպաստելը:
Արման Մելիքյանի նախընտրական ծախսերը հոգալու են աջակիցները, իսկ կարգախոսը նա խոստացավ հայտնել քարոզարշավի մեկնարկի ընթացում: