A
A
Արսեն Բալաբեկյանը մեկնել է Բուլղարիա
«Ուլիսի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ փորձաշրջան կանցնի տեղի «Մոնտանա» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ԲՏԱ բուլղարական գործակալությունը:
Արսեն Բալաբեկյանը երկու շաբաթ կմարզվի իր նոր թիմակիցների հետ, որից հետո պարզ կդառնա նրա հետագա ճակատագիրը:
«Մոնտանան» Բուլղարիայի առաջնության 1-ին շրջանից հետո զբաղեցնում է նախավերջին 15-րդ տեղը եւ պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար: