Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը նիստ է արել

Քաղաքականություն
983d7be412be61304861c466e89d3338

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Վարչությունը քննարկեց և հավանության արժանացրեց 2013թ. նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության ձևաչափը և քարոզարշավի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:
Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:
Նիստում լայն անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների:

Այս մասին հայտնում է ՕԵԿ մամլո ծառայությունը։