A
A
«Վերջում իմ բախտը բերեց»
«Նա լիովին գերազանցեց ինձ: Վերջում պարզապես իմ բախտը բերեց» ,- երեկ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում կայացած Լեւոն Արոնյան - Մագնուս Կառլսեն սուպերմրցամարտի ավարտից հետո խոստովանել է նորվեգացի գրոսմայստերը:
«Կարծում եմ, որ ես որոշակի ժամանակ շատ լավ էի խաղում: Իմ ենթագիտակցությամբ 41-րդ քայլից հետո պետք է հաղթեի, սակայն սեւերի պատասխանը քայլը հրաշքով փրկեց մրցակցին» - ասել է Լեւոն Արոնյանը:
Ինչպես նշում են բոլոր շախմատային կայքերը, հայ շախմատիստը այդ պարտիայում պարտավոր էր հաղթել: Դրանք միաժամանակ հիշեցնում են, որ Լեւոն Արոնյանը վերջին տարում երկրորդ անգամ է ձեռքից բաց թողում հաղթանակը Կառլսենի հետ մրցամարտում: