Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Սպորտ
588ce92078d053f56192f90ab40c26c5

Վեյք ան Զեեի շախմատային փառատոնի Ա խմբի 2-րդ տուրի կենտորնական մրցախաղում հանդիպեցին մեր Լեւոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը:

ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի 1-ին եւ 3-րդ շախմատիստները հերթական անգամ ցույց տվեցին իրենց բարձր կարգը եւ անչափ հետաքրքիր պարտիա խաղարկեցին:

Սպիտակներով հանդես եկող Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց եւ խաղային առավելություն ստացավ: Սակայն սեւերը գրագետ պաշտպանվեցին եւ 45-րդ քայլին լիովին հավասարացրին դիրքը: Լեւոն Արոնյանը ստիպված խաղաղ դաշն կնքեց:

Այդպիսով, մեր շախմատիստը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց եւ վաստակեց 1 միավոր: Այս պահին աղյուսակը գլխավորում են հնդիկ Պենտալա Հարիկրիշնան եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք երկրորդ տուրից հետո ունեն 1,5-ական միավոր:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի Յան Թիմանի հետ եւ նույնպես վաստակեց 1 միավոր: