Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց Հայաստանի շախմատի առաջնությունը

Սպորտ
bf8ba7fb07d0338ef0f828c892c240bd

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր մեկնարկեց շախմատի Հայաստանի առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում արդյունավետ ավարտվեցին 3 պարտիաներ: Հաղթանակներ տարան գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը:

Կանանց առաջնությունում հաջող մեկնարկեցին գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը, միջազգային վարպետ Աննա հայրապետյանը, ինչպես նաեւ Մարիանա Գասպարյանը եւ Լուսինե Կարապետյանը: Վերջինս պարտության մատնեց առաջնության ֆավորիտ, գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովային: