Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում մեկնարկած շախմատի խոշոր մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց առաջին տուրում:
Հոլանդացի Լուկ Վան Վելիի հետ պարտիայի սկզբում մեր գրոսմայստերը թույլ սկսեց եւ զինվոր կորցրեց: Լեւոն Արոնյանը հետագայում վերականգնեց ստատուս քվոն, չեզոքացրեց մրցակցի անցողիկ զինվորը, իսկ 53-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց:
Ի դեպ, ոչ-ոքի ավարտվեցին նաեւ մրցաշարի ֆավորիտներ Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի մասնակցությամբ պարտիաները:
Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց գերմանացի Արկադի Նայդիչի հետ: