Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կորցնում ես անձնագիրդ

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Հունվարի 7-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ.-ի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը և ձևը սահմանելու մասին կառավարության որոշումը

Ըստ այդմ, մասնավորապես, անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, ՀՀ տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթ:

Անձնագիրը կորցնելու դեպքում այն կարող է տրամադրվել նաև, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է ՀՀ ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթ:
Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային ցանկացած անձնագրային ծառայություն, որի դեպքում ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթղթում կատարվում է նշում հաշվառում չունենալու մասին:

Ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:
«Փաստինֆո»