Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղամարդկանց հետ ավելի հեշտ է խաղալ»

Սպորտ
c24afea1893a3defdacd82130b1dddee

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի էլինա Դանիելյանը առաջիկայում կմասնակցի երկու միջազգային մրցաշարերի:

«Փետրվարին կմասնակցեմ Ֆրանսիայում անցկացվող տղամարդկանց օփենին, մարտին Հնդկաստանում նախատեսված կանանց մրցաշարին: Մայիսին կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ հարցազրույցում նշեց անվանի շախմատիստուհին:

Մեր այն հարցին, արդյոք դժվար չէ մրցել շախմատիստների հետ (Էլին Դանիելյանն իր վարկանիշով իրավունք ունի մասնակցելու տղամարդկանց մրցաշարերին - խմբ.), նա կես կատակ կես լուրջ ասաց:

«Տղամարդկանց հետ ավելի հեշտ է խաղալ, քանի որ նրանք ավելի մտածված եւ սպասելի քայլեր են կատարում: Բացի այդ շախմատսիտներին պարտվելիս շատ մեծ հիասթափություն չես ապրում»:

Անդրադառնալով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի ընտրության հարցին էլինա Դանիելյանը ասաց, որ առաջին տեղում ինքը տեսնում էր միմիայն Լեւոն Արոնյանին:

«Լեւոնը օլիմպիադայի չեմպիոն է դարձել, ընդ որում՝ լավագույն է ճանաչվել առաջին խաղատախտակի վրա: Վլադիմիր Հակոբյանի ներկայությունը լավագույն տասնյակում տրամաբանական է, որովհետեւ նա նույնպես դարձել է օլիմպիադայի չեմպիոն եւ մրցանակակիր իր խաղատախտակի վրա, բայց նա էլ ցածր դիրք է զբաղեցրել» - ամփոփեց ՖԻԴԵ-ի գրոսմայստերը: