A
A
ՖԻԴԵ-ի նախագահական նիստ Ծաղկաձորում
Հունվարի 18-21-ը Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի այս տարվա առաջին նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը նիստի մասնակիցները կքննարկեն 48 հարցեր: Մասնավորապես, պետք է հաստատվեն 2013-14 թթ պաշտոնական մրցաշարերի ցանկը:
Ըստ նախնական ծրագրերի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչեւ ապրիլի 1-ը Լոնդոնում, իսկ բուն եզրափակիչ մրցամարտը` նոյեմբերի 6-26-ը (մրցավայրը դեռ հայտնի չէ):
Ծաղկաձորյան նիստին Հայաստանից կմասնակցի ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ չեմպիոնուհի Աննա Ուշենինան նույնպես ընդգրկված են ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում, սակայն նրանք հարգելի պատճառներով կբացակայեն: