Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ տղամարդ, մեկ` կին

Սպորտ
d243e089936763cc9eb8139f6b3888ba

«Moscow Open-2013» շախմատային տոնահանդեսում Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստ եւ 1 շախմատիստուհի:

Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես կգա ուսանող-գրոսմայստերների մրցաշարում: Կանանց մրցումներում Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտավորել է միայն գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին:

Տղամարդկանց գլխավոր մրցաշարում մեր հանրապետությունը կներկայացնեն շախմատիստներ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը:

«Moscow Open-2013» շախմատային տոնահանդեսը կմեկնարկի հունվարի 31-ին, կավարտվի` փետրվարի 10-ին: Այն տեղի կունենա Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի շենքում: