A
A
Սարգիս Հովսեփյանը կրկին «Փյունիկում» է
Երեւանի «Փյունիկի» նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը կրկին վերադարձել է հարազատ ակումբ:
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նախկին ավագը այսօրվանից կաշխատի թիմի մարզչական շտաբում եւ կօգնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին:
Այդպիսով, Սարգիս Հովսեփյանը միացավ իր նախկին խաղընկերներ Արթուր Մկրտչյանին ու Վարազդատ Ավետիսյանին, որոնք նույնպես Վարդան Մինասյանի օգնականներն են: