A
A
Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Ուկրաինա
Երեւանի «Բանանցի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը այսօր մեկնել է Ուկրաինա, որտեղ փորձաշրջան կանցնի Դոնեցկի «Մետալուրգ» թիմում: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ուկրաինական թիմում ներկայումս հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը եւ հարձակվող Գեւորգ Ղազարյանը, իսկ ահա պաշտպան Արտակ Եդիգարյանը այս տարվանից վերադարձել է հարազատ «Փյունիկ»:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ետնապահը արդեն սկսել է նախապատրաստվել առաջնության վերջին: «Բանանցը» սկզբում մարզվելու է Երեւանում, իսկ հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 3-ը թիմը Կիպրոսում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը: