A
A
«Շիրակը» մնաց առանց ռմբարկուի
Գյումրիի «Շիրակի» հարձակվող Ֆոֆանա Իսմայիլ Բեկոն վարձավճարով հանդես կգա Իրանի «Զոբ Ահան» թիմում: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Կոտդիվաուրցի ֆուտբոլիստը այսօր պայմանագիր է ստորագրել իրանական ակումբի հետ, ըստ որի նա մինչեւ 2013 թ մայիսի 31-ը կխաղա «Զոբ Ահանում»: Դա նշանակում է, որ Հայաստանի 2012-13 թթ առաջնության վերջում գյումրեցիները հանդես կգան առանց լավագույն ռմբարկուի, քանի որ Ֆոֆանա Բեկոն բոլորից շատ գոլ է խփել «Շիրակի» այս կազմում (14):