Հաշմանդամ մարզիկները նույնպես կպարգեւատրվեն
Հայաստանի հաշմանդամ մարզիկները 2012 թվականից սկսած նույնպես կպարգեւատրվեն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Օլիմպիական խաղերում եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո այս տարվանից դրամական պարգեւներ կստանան նաեւ պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված հաշմանդամ մարզիկները:
Այս տարի մերոնք նման մրցումներում երեք մեդալ են նվաճել: Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճում 55 կգ քաշային կարգում Սարգիս Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Հովհաննես Հարությունյանը (60 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (84 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ: