Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ արդյունքներ Պեկինում

Սպորտ
e5d3d34a233f8d2eb76334280d1b12cc

Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերում կայացան արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը տղամարդկանց արագ շախմատում 7 հնարավորից վաստակեց ընդամենը 2,5 միավոր (5 ոչ-ոքի) եւ 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը: Շախմատիստուհիների նմանատիպ մրցումներում մեր Էլինա Դանիելյանը 3,5 միավորով (3 հաղթանակ, 1` ոչ-ոքի) 8-րդը ճանաչվեց:

Այսօր անցկացված կայծակնային շախմատի մրցումներում Լեւոն Արոնյանը 16 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մեր շախմատիստը գրավեց 4-րդ տեղը:

Կանանց մրցումներում Էլինա Դանիելյանը վաստակեց ընդամնեը 6 միավոր եւ մրցաշարն ավարտեց 13-րդ հորիզոնականում:

Դեկտեմբերի 18-ին եւ 19-ին տեղի կունենան կույր շախմատի մրցաշարերը: