A
A
Պայքարը շարունակում են 3 բռնցքամարտիկ
Կալինինգրադում շարունակվում է «Օլիմպիական հույսեր» անունը կրող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը: Այդ փուլում Հայաստնից հանդես կգան 3 բռնցքամարտիկ: 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը ուժերը կչափի ռուսաստանցի Վասիլի Եգորովի հետ:
52 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը կմրցի ռուսաստանցի Վասիլի Վետկինի հետ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջավադ Չալաբիեւը:
Առաջինը ռինգ կմտնի Կորյուն Սողոմոնյանը, ապա Արամ Ավագյանը, իսկ երեկոյան ժամին Նարեկ Աբգարյանը:
Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները կմտնեն եզրափակիչ եւ կպայքարեն չեմպիոնի կոչման համար, իսկ պարտության դեպքում նրանք կբավարարվեն բրոնզե մեդալներով: