A
A
Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Վարշավայում տեղի ունեցող արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության առաջին օրը հարաբերությունները պարզեցին բլիցի վարպետները:
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 22 հնարավորից վաստակեց 17,5 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Մեր շախմատիստը 1 միավորով զիջեց մրցաշարի հաղթող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավին:
Մեր մյուս շախմատիստները համեմատաբար համեստ արդյունքներ ցույց տվեցին. Զավեն Անդրիասյան՝ 16 միավոր (9-րդ տեղ), Տիգրան Լ. Պետրոսյան՝ 15,5 (12-րդ), Հրայր Սիմոնյան՝ 14 (58-րդ), Վահե Բաղդասարյան՝ 11 (235-րդ):
Այսօր տեղի կունենան արագ շախմատի առաջնության առաջին 7 տուրերը: Վերը նշված շախմատիստներից բացի Հայաստանից կմասնակցեն նաեւ Զավեն Անդրիասյանը եւ Մարկ Բասենջյանը: