6 ոսկե մեդալ առանց պետական աջակցության
Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբի» նախագահ Արմեն Սապոնջյանը զարմացած է, որ հանրապետությունում ոչ մեկը չի հիշել եւ չի շնորհավորել ակումբի 4 «կորյուններին», որոնք մեծ հաջողության են հասել Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած մարտարվեստի գավաթի աշխարհի առաջնությունում:
«Առաջնության կազմակերպիչներն ամեն ինչ անում էին մեր մարզիկներին խոչընդոտելու, հաղթելու հնարավորությունից զրկելու համար: Մերոնց մարտերի բոլոր մրցավարները մուսուլմանական երկրներից էին նշանակվում, մեր մարզիկներին տարբեր պատրվակներով թույլ չէին տալիս նախավարժանք անել: Մրցակիցներից ոմանք մեր մարզիկներից տարիքով էին եւ ավելի ծանր էին կշռում: Չնայած բոլոր այդ արգելքներին, մեր 4 մարզիկները շատ հաջող հանդես եկան, հաղթեցին բոլոր 6 մրցումներում եւ թիմային հաշվարկով զբաղեցրին առաջին տեղը»,- ասաց նա։
Արմեն Սապոնջյանը ասաց, որ առաջնությանը մասնակցել են իրենց կողմից հայթայթված ֆինասական միջոցներով, պետությունից ոչ մի օգնություն չեն ստացել, չնայած նրանց շնորհիվ Հայաստանի դրոշը բարձրացվել է Թուրքիայում:
«Եթե պետությունը մեզ օգներ ֆինանսապես, ապա մենք ոչ թե 4, այլ ավելի շատ մարզիկներով կմասնակցեինք առաջնությանը եւ ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Մասնավորապես, մեր հարեւան Վրաստանը 200-ից ավելի մարզիկ ուներ մրցաշարում, Ադրբեջանը` 70» - նշեց Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբի» նախագահը:
Ավելին, պրոֆեսիոնալ Կ-1 ֆեդերացիայի ներկայացուցիչները երբ դիմել են գործարարներից մեկին, ֆինանսապես օգնելու համար, վերջինս պարզապես ասել է . «Ի՞նչ է, եկել եք ողորմություն խնդրելու»: