Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի հայերի գավաթը գրանցում ստացավ

Սպորտ
abb98070756eacf999b09000eeaa4c32

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Ուկրաինայի հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի խաղարկությունը ընդգրկել է մրցումների պաշտոնական օրացույցում: 2013 թվականին այդ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ը, Կիեւում:

ՈՒՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ գավաթի անդրանիկ խաղարկության հաջողությունը նոր նախաձեռնությունների առիթ է տալիս:

«Ես, որպես նախկին մարզիկ, ցանկանում եմ ամեն ինչ անել Ուկրաինայում սպորտը զարգացնելու համար: Ինձ համար հաճելի է դրական արձագանքներ լսել մեր մրցաշարի մասին: Մենք փորձեցիքն իսկական մարզական տոն կազմակերպել, եւ դատելով մասնագետների գնահատականներից, դա մեզ հաջովեց» ,- ասել է Վիլեն Շատվորյանը:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի այս տարվա խաղարկությունում, որին մասնակցել են 12 երկրների հավաքականներ, հաղթել է Ուկրաինայի ազգային թիմը: