A
A
«Ալանիան» հրաժարվեց Դավիթ Մանոյանից
Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը բարեհաջող վիրահատվել է Գերմանիայում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ձախ ծնկիս կրճիկն էր վնասվել: Վիրահատությունը լավ է անցել եւ այժմ վերականգնվելու համար անհրաժեշտ կլինի 3-4 ամիս» - ասել է ֆուտբոլիստը:
Ի դեպ, Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Վլադիկավկազի «Ալանիայի» ղեկավարությունը այդ լուրից հետո հրաժարվել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը:
Սակայն ռուսական թիմի առաջիկա հավաքին կմասնակցի «Փյունիկի» խաղացող Կամո Հովհաննիսյանը: Մեր հավաքականի պաշտպանը «Ալանիայում» փորձաշրջան կանցնի: